Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ՝ փետրվարի 19-ին ISO co-working space-ում տեղի ունեցավ «Շրջանաձև ընթերցանություն»։ Միջոցառման ընթացքում հանդես եկան ժամանակակից գրողներ՝ Արմեն Սարգսյանը, Լուսինե Եղյանը, Նելլի Սահակյանը և Նորայր Սարգսյանը։ Նրանք ընթերցեցին իրենց նոր ստեղծագործություններից։

Միջավայրի, ստեղծագործողների և հյուրերի ներկայությամբ հաճելի և դրական էներգիան թևածում էր մթնոլորտում։ Գրողները ներկայացրեցին վերջին ժամանակաշրջանում իրենց գրվածքներից, որոնք նախատեսում են հրատարակել իրենց ապագա գրքերում։

Ընթերցանությանը միացան այլ ստեղծագործողներ և սկսնակներ ներկաներից, որոնք իրենց ուրույն ձեռագրով ու ընթերցանությամբ ոգեշնչեցին արդեն իրենց հետևող ժամանակակիցներին և մյուս հյուրերին։

Այնուհետև տեղի ունեցավ գրքերի մրցույթը և հաղթողներին հանձնվեցին նվեր գրքերը։

Հիշեցնենք, որ ISO co-working space-ը փետրվարի 19-ից 26-ը հայտարարել է Գրական շաբաթ. «Մեր տարածքից կարող եք անվճար օգտվել ընթերցելու, գրելու, խմբագրելու և գրականության հետ առնչվող այլ աշխատանքներ անելու նպատակով»։

Leave a Reply