Իսօն լավագույն այլընտրանքն է թե՛ տնից, թե՛ գրասենյակից դուրս աշխատելու համար։ Մեր համատեղ աշխատավայրը` ISO co-working space-ը կդառնա Ձեր «գործի տեղը»՝ ընձեռելով ստեղծագործ միջավայր, հետաքրքիր մարդկանց շրջանակներ և աշխատանքային մթնոլորտ։

Գտեք իմաստ

Տարածքում աշխատող մարդկանց նախագծերի շրջանակները բազմազան են և շատ մարդիկ այդպիսի միջավայրում կատարված աշխատանքն ավելի իմաստալից են համարում: Անձի աշխատանքային արտադրողականությունն բարձրանում է, երբ շրջապատող մարդիկ տարատեսակ աշխատանքներ են կատարում: Շատ ու շատ աշխատանքային անհարմար և ձևական երևույթներ դուրս են մղվում և այլևս անհրաժեշտ չեն, քանզի Իսօում արդիական չէ ավանդական գրասենյակային մրցակցությունն ու մրցավազքը:

Մեր տարածքը ստեղծել ենք նույնական հետաքրքրություններ ունեցողների համայնքի, հուսալի համագործակցության, այլընտրանքային ուսման և կայունության զգացողություն ունենալու համար, որտեղ ցանկացած ոք կարող է գտնել իր հմար յուրաօրինակ իմաստ։

Հավելումներ աշխատավայրում

Մեր միջավայրը ոչ միայն գործ անելուն է տրամադրում, այլ նաև տարածքի հետ միասին առաջարկում է բազմաթիվ հավելումներ: Հավելումներն իրենց մեջ ներառում են աշխատանք կազմակերպելու ատրիբուտներ՝ գրասենյակային պարագաներ, խոհանոց, որից կարելի է օգտվել, ինչպես նաև սննդի ծառայություններ, խորհրդակցությունների սենյակներ, վիդեո և ֆոտո նկարահանումներ տարածքում, ինչպես նաև դրանց հետ առնչվող մեր ծառայությունները։

Աշխատանքից չկտրվելու և թարմ մնալու համար՝ ժամանացային և մասնագիտական հանդիպումներ ենք իրականացնում։ Ժամանակակից արվեստից ու մշակույթից անմասն մնալու նպատակով մենք պարբերաբար կազմակերպում ենք գրական երեկոներ, ֆիլմերի դիտումներ և քուիզներ:

Ամենահետաքրքրական ու արժեքավոր հավելումներից են՝ անվճար համեղ սուրճը, տարատեսակ թեյերը, քաղցրահամ ջուրը և գերարագ ինտերնետը։

Ինքնուրունություն ու պատասխանատվություն

Ենթադրենք, որ այսօր ցերեկն ուզում եք աշխատել, բայց երեկոյան՝ զվարճանալ ընկերների հետ: Իսօում կարող եք վայելել ազատության այս ուժն ու ճկունությունը: Որպես մասնագետ, որոշեք՝ երբ աշխատել և երբ վայելել հանգիստը լավ միջավայրում: Այսպիսի ազատությունը հարկավոր է հիմնված լինի ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործի հանդեպ պատասխանատվության հիման վրա, հակառակ դեպքում՝ սահմանված նպատակները կտուժեն դրանց բացակայությունից։

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ժամանակը և մեր տարածքի բնակիչներին, այդ իսկ պատճառով ստեղծել ենք այն միջավայրը, որը մղում է համատեղ պատասխանատվության և ինքնուրույնության։

Միայնությունը փոխում ենք աջակցող համայնքով

Տնից կամ գրասնեյակում մեկուսի աշխատելը երբեմն միայնության զգացում է առաջացնում: ISO co-working space-ը վերջ է տալիս լքվածության այս զգացողությանը՝ տրամադրելով հոգատարություն և աջակցում գործերին: Օրվա ընթացքում, ըստ ցանկության, կարող եք աշխատել այլ գործընկերների հետ՝ կողք կողքի, և չնայած սենյակը լի լինելով մարդկանցով, կարող եք ընտրել, թե երբ և ինչպես շփվել նրանց հետ:

Ցանցային հնարավորություններ

Ընդհանուր աշխատավայր ունենալը և համայնքին պատկանելու զգացողություն ստեղծելը ևս մեկ պատճառ է, որ մարդիկ ընտրեն Իսօի առաջարկած «գործի տեղը»: Աշխատելով մեր գործընկերային միջավայրում՝ Ձեզ շրջապատում եք նպատակասլաց և բարձր առաջադիմություն ունեցող մասնագետներով: Մեկ սենյակում շատ մասնագետների առկայանությունը նշանակում է, որ համագործակցելու հնարավորություններ ձեռք կբերեք: Դուք երբեք չգիտեք, թե ում եք հանդիպելու, որ կօգնի Ձեր բիզնեսին կամ դասերն առաջ տանելուն:

Երևանի կենտրոնում գտնվելու կարևորությունը

Հաճախորդների, գործընկերների հետ հանդիպումներ կազմակերպելը սթրեսից զերծ են պահում, քանի որ Դուք ունենում եք քաղաքի կետրոնում աշխատավայր, որտեղ հնարավոր է իրականացնել հանդիպումներ։ Երևանի կենտրոնում գտնվելը արագորեն հասանելի է դարձնում քաղաքի ողջ տարածքը: Բաղրամյան մետրոն երկու խաչմերուկ հեռավորության վրա է, որը վերջին շրջանում քաղաքի խցանումներից խուսափելու լավագույն միջոցն է դարձել։ Այլ տրանսպորտային միջոցներից օգտվելու համար ավելի փոքր ճանապարհ կանցնեք։ Մեզ մոտ նաև հասանելի են ավտոկայանատեղեր։

Տեղանքին մոտ է Կասկադը և պետական հաստատությունները՝ Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, Նախագահականը և այլն։ Հարևանությամբ է գտնվում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։

Արտադրողականության բարձրացում

Մարդու համար մեծ կենսական նշանակություն ունի քունը։ Ոմանց համար իսկական մարտահրավեր է առավոտյան անկողնուց վեր կենալը: Մեր գործի տեղի սոցիալական մթնոլորտը խրախուսում է առավոտյան շուտ արթնանալը և աշխատանքին անցնելը՝ գործերին կպնելը: Համագործակցությունը հիանալի հնարավորություն է արտադրողականությունը բարձրացնելու համար` նվազեցնելով տանը մնալու հետևանքով ծուլության տանող սովորությունը։ Ամեն օր նվիրյալ մասնագետներով շրջապատված լինելը մեծ խթան է գործի շտապելու համար, ինչպես նաև առավոտ կանուխ մի բաժակ համով սուրճ վայելելը նոր մարդկանց շրջապատում։

Արդյունավետ ծախսեր

Գրասենյակային տարածք վարձելն ավելի թանկ կարժենա, քան Իսօի ծառայություններից օգտվելը, որն ազատում է կոմունալների, սուրճի, թեյի, մաքրության և այլնի հետ կապված ծախսերից։ Այն ավելի մատչելի է դառնում, երբ օգտվում եք ավելի երկարաժամկետ հնարավորություններից։ Կարիք չեք ունենում գնել սարքավորումներ, կահույք, սպասք և այլն։ Օրինակ՝ ամսեկան փաթեթից օգտվելիս ոչ միայն հնարավորություն եք ստանում ազատվելու ծախսերից, այլև կարող եք անվճար մասնակցել ISO coworking space-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին, ինչպես նաև ադմինիստրացիայի հետ համաձայնեցնելով՝ կազմակեպրելու գործընկերների հետ հանդիպումներ։

Սովորել նորը

Տարածքում աշխատող գործընկերները և մեր անձնակազմը հնարավորություն են ընձեռնում սովորելու բոլորովին այլ հմտություններ: Դուք կարող եք նույնիսկ բռնացնել ինքներդ Ձեզ աշխատելիս նոր մտածողությամբ: Գործընկերներից ստացված ոգեշնչումը կարող է օգնել անարգել հասնելու նպատակներին և իրականացնել նախագիծը, որի վրա աշխատում եք ամիսներ շարունակ: Հարմարավետության գոտուց դուրս գալը կամ նոր մարդկանց ճանաչելը կարող է կատարյալ քայլ լինել բարեկամներ ձեռք բերելու և նոր հմտություններ սովորելու համար։

Երջանկացում

Աշխատելով Ձեր «գործի տեղը»՝ Դուք շրջապատում եք Ձեզ աշխատասեր և խանդավառ մասնագետներով: Դուք հնարավորություն եք ունենում շփվելու նոր մարդկանց հետ, վայելելու Իսօի բոլոր հարմարությունները և աշխատելու այնպես, ինչպես ապրում եք: Սա կխթանի ներդաշնակությանը և ստեղծագործականությանը, ինչը կհանգեցնի ուրախ ու երջանիկ աշխատանքային օրեր ունենալուն:

Leave a Reply